Մայրաքաղաքում կիրականացվեն դեռատիզացիայի լայնածավալ աշխատանքներ
Հայաստան
Մայրաքաղաքի բազմաբնակարան բոլոր շենքերում կիրականացվեն դեռատիզացիայի լայնածավալ աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը դեռատիզացնող կազմակերպությունների ներկայացուցիչների և վարչական շրջանների պատասխանատուների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ նշել է, որ կրծողների դեմ պայքարի նպատակով, պլանային աշխատանքներից բացի, համատեղ ուժերով՝ ներառյալ համատիրությունները, բազմաբնակարան շենքերի մուտքերում, նկուղներում և աղբամուղներում առաջիկա տասն օրերի ընթացքում պետք է կատարվեն դեռատիզացիայի լրացուցիչ լայնածավալ աշխատանքներ:
Աշխատանքները պատշաճ կատարելու և սահմանված ժամկետում ավարտելու նկատմամբ հատուկ հսկողություն կիրականացվի:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից