Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կան զոհեր և վիրավորներ. shamshyan.com
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում Մշո Օջախ ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են ВАЗ 21 06 մակնիշի 61 ՏՕ 606 համարանիշի և Volkswagen Jetta մակնիշի 77 QQ 057 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից 1-ը հիվանդանոցում մահացել է: Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:





















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու