«Ես պաշտոնի կամ գումար վաստակելու չեմ ձգտում». Գագիկ Ծառուկյանը` ՀԱԿ-ի հետ հանդիպման ժամանակ (տեսանյութ)
Քաղաքական
Մարտի 11-ին ԲՀԿ-ի առաջարկով տեղի է ունեցել ՀԱԿ-ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը:
«Ես շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար: Իրոք, մի քանի մարդիկ, ովքեր շատ ցավով էին տանում այս հանդիպումը, մի քանի հոգի, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, դատարկ մարդիկ են, այդ քայլերը կատարում են միայն իրենց գոյությունը պահելու համար: Դրա համար մենք այդ ամենը հաշվի չենք առնում: Ամենակարևորը այն է, որ այս հանդիպմանը սպասում էր ժողովուրդը: ԲՀԿ համագումարի իմ ելույթը կարող եք ընդունել որպես սկզբունք: Իմ խոսքը միշտ գործ է եղել: Ես երբեք օդի մեջ բառեր չեմ ասում. ինչը ես չեմ կարող անել, դա ես չեմ ասում: Ես քիչ ասում և շատ էլ անում եմ: Չկա այդպիսի բան, որ ես ձգտեմ պաշտոնի կամ գումար վաստակելու»:
Հանդիպման մանրամասները` տեսանյութում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու