«Ատլետիկոն» և «Բավարիան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի շրջանակներում ավարտվեց երկու հանդիպում:
Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 4:1 հաշով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ: Մադրիդցիների կազմում աչքի ընկան Կոստան (3, 85) Թուրանը (40) և Ռաուլ Գարսիան (71): Հյուրերի կազմում միակ գոլը հեղինակեց Կական (27):
Երկու խաղերի արդյունքում մադրիդյան թիմը պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում:
Օրվա մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» ոչ ոքի` 1:1 խաղաց Լոնդոնի «Արսենալի» հետ: Մյունխենցիների կազմում աչքի ընկավ Շվայնշտայգերը (55), լոնդոնցիների կազմում՝ Լուկաս Պոդոլսկին (57): Նշենք, որ հանդիպման վերջնամասում նշանակված 11 մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել Թոմաս Մյուլերը:
Երկու խաղերի արդյունքում «Բավարիան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու