Եղիշե Չարենցի 117-ամյակը կնշվի գրական-գեղարվեստական միջոցառումների շարքով
Գիտություն և Մշակույթ
Եղիշե Չարենցի հուշահամալիրի մոտ մարտի 13-ին կմենարկի գրական-գեղարվեստական միջոցառումների շարք՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 117-ամյակին: Նույն օրը Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կբացվի «Կոմիտաս և Չարենց» խորագրով ցուցահանդեսը. առաջին անգամ կցուցադրվեն Կոմիտասի թաշկինակը (1913թ.) և այլ մասունքներ: Ցուցահանդեսը կուղեկցվի համերգով, կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները: Մարտի 13-ին կկայանա նաև Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի իտալերեն թարգմանության շնորհանդեսը:
Միջոցառումների շարքը կազմակերպել են Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի գրողների միությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)