Ընթացքի ժամանակ գնացքի վագոնի ոտնակը դիպել է 4-ամյա աղջկան
Արտակարգ Պատահար
Հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում մարտի 10-ին' ժամը 18.25-ին, հաղորդում է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2010թ. ծնված Արևիկ Ղ.-ն: Ըստ ծնողների հայտարարության' աղջիկը վնասվածքն ստացել է նույն օրը' ժամը 15.40-ի սահմաններում, գնացքի գծերի մոտ խաղալիս, գնացքի անցնելու ընթացքում վագոնի ոտնակի հարվածելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննությունը վարում է քննչական բաժանմունքը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն