««Բորուսիայի» հետ պատասխան խաղում «Զենիթին» չէին կարողանա օգնել նույնիսկ Մեսսին և Ռոնալդուն». Մակսիմով
Սպորտ
«Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Իլյա Մակսիմովը, ով այժմ հանդես է գալիս Մախաչկալայի «Անժիում», անդրադառնալով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում «Բորուսիայի» և «Զենիթի» միջև հանդիպմանը, նշել է.
«Սեփական հարկի տակ բաց թողած 4 գնդակից հետո դժվար է խոսել «Զենիթի» հույսերի մասին: Նույնիսկ Մեսսին և Ռոնալդուն միասին դժվար թե կարողանային օգնել Պետերբուրգի թիմին ստեղծված իրավիճակում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է sovsport.ru-ն:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է դորտմունդցիների հաղթանակով՝ 4:2 հաշվով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ