Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է փաստերն ու բանակցությունների բովանդակությունը. ՀՀ ԱԳՆ
Արտաքին Քաղաքական
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել և խեղաթյուրել փաստերն ու բանակցությունների բովանդակությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության, գրել է. «Հերթական անգամ Ադրբեջանը խեղաթյուրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման էությունն ու բանակցությունների բովանդակությունը»:
Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, համաձայն որի' Էլմար Մամեդյարովը վերահաստատել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունը' ստորագրելու խաղաղության համապարփակ համաձայնագիր, սակայն մինչ այդ անհրաժեշտ է դուրս հանել հայկական զինված ուժերը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից» հանուն խաղաղության առաջխաղացման: Միաժամանակ Մամեդյարովը հայկական կողմին է մեղադրել ոչ կառուցողական մոտեցման համար, ինչը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանն ու կայունության հաստատմանը տարածաշրջանում:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)