Օբամայի վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ժողովրդականության վարկանիշը երկրի քաղաքացիների շրջանում ընկել է մինչև ռեկորդային նվազագույն ցուցանիշ՝ 41 տոկոս: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որը համատեղ անցկացրել են The Wall Street Journal թերթը և NBC հեռուստաալիքը:
Հարցման արդյունքների համաձայն՝ ներկայումս ամերիկացիների 54 տոկոսը հավանություն չի տալիս Օբամայի նախաձեռնություններին: Դա նաև ռեկորդային ցածր ցուցանիշ է նրա նախագահության բոլոր տարիների ընթացքում:
Ցածր արդյունքները տագնապի ազդանշան են Դեմոկրատական կուսակցության համար, որը 2014 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքում կփորձի պահպանել տեղերի մեծամասնությունը Սենատում, նշում են ամերիկյան լրատվամիջոցները:
Հարցումն անցկացվել է այս տարվա մարտի 5-ից մինչև 9-ն ընկած ժամանակաշրջանում: Դրան մասնակցել են ԱՄՆ-ի հազար չափահաս քաղաքացիներ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)