Աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը հրավեր է ստացել ԱՄՆ-ում կայանալիք մրցաշարին մասնակցելու համար
Սպորտ
2013 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ ազատ ոճի 65 կգ քաշային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը անվանական հրավեր է ստացել ԱՄՆ-ից` Միացյալ Նահանգների լավագույն ըմբիշների հետ մասնակցելու մայիսի 6-7-ը Նյու-Յորքում կայանալիք մրցաշարին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը, աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Սաֆարյանը հատուկ ուշադրության է արժանանում ամերիկացիների կողմից` առավել ևս, որ ԱՄՆ-ում ազատ ոճի ըմբշամարտը շատ սիրված մարզաձև Է:
Բաղդատյանն ասաց, թե նախատեսված է, որ հայ ըմբիշն ԱՄՆ-ում 1-2, հնարավոր է, ավելի մրցամարտեր անցկացնի աշխարհի չեմպիոնների հետ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու