Նիկոլ Փաշինյան. ««ՀԺ»-ում գրվածը գրված է»
Քաղաքական
«Ես իմ հասցեին հրապարակումների վերաբերյալ իմ գնահատականը տվել եմ ֆեյսբուքյան էջում արված հայտարարությամբ: Դրան ավելացնելու որևէ բան չունեմ»: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վերջերս իր անվան հետ կապված հրապարակումներին:
Հիշեցնենք, որ այդ հրապարակումների համաձայն Նիկոլ Փաշինյանն իբր պետք է հանդիպեր Սերժ Սարգսյանի հետ, կամ Փաշինյանը Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի հետ համատեղ բիզնես է ունենալու:
Նշենք նաև, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. ««Սերժիկ, հեռացիր» գոչելով` 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի ճանապարհը մաքրածները 2008-ին Սերժի հետ Երևանում տասը Քաղաքացի սպանածների հետ լուր են հորինել Սերժ Սարգսյանի հետ իմ հանդիպելու հնարավորության մասին:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպեք դու՛ք, Ամանորին պարտաճանաչ նրա տուն այցելողներ, նրան նվերներ և ընծաներ մատուցողներ, առանց նրա կենացի հաց չուտողներ, օդանավակայանում նրան դիմավորող-ճանապարհողներ, ինքնակոչ այդ մարդասպանին «Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան» տիտղոսով պատվողներ, և ի վերջո՝ նրա հետ Հայաստանը ավերակի վերածելու ճանապարհը որպես ղեկավար և որպես ենթակա անցածներ»:
Օրեր առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթի կողմից հրապարկված հոդվածը ևս մեծ արձագանք ունեցավ:
Դրա վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ասաց. ««Հայկական ժամանակ» օրաթերում այն, ինչ գրված է, գրված է: Դրա հետ կապված որևէ մեկնաբանություն չունեմ»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու