«3 ամիս հետո կրկին կլինեմ սառույցի վրա». Եվգենի Պլյուշչենկո
Սպորտ
Իսրայելում ողնաշարի վիրահատությունից հետո Եվգենի Պլյուշչենկոն վերադարձել է Մոսկվա: Բժիշկներն օլիմպիական չեմպիոնին կլինիկայից դուրս են գրել վիրահատությունից մեկ շաբաթ անց: Նրանց խոսքով` գեղասահորդն արագ է ապաքինվում: Հիմա արդեն Եվգենին կարողանում է ինքնուրույն շարժվել, այդ իսկ պատճառով թռիչքի ընթացքում առողջական խնդիրներ չի ունեցել: Այս ամբողջ ընթացքում Պլյուշչենկոյից անբաժան է կինը' Յանա Ռուդկովսկայան, որի հետ միասին չեմպիոնը հայտնվեց Շերեմետյեվո օդանավակայանում: Մարզիկը հայտնել է, որ արդեն մտածում է սպորտային կարիերան շարունակելու մասին. «3 ամիս հետո կրկին կլինեմ սառույցի վրա»,- հայտնել է նա:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու