Դատարկ դահլիճի պայմաններում (տեսանյութ)
Քաղաքական
Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվեց «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և դրան առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:
Հարցի քննարկումը շարունակվեց ընդմիջումից հետո։ Քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը, ում ելույթի ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում գտնվող պատգամավորներին կարելի էր մատների վրա հաշվել։
Ներկա պատգամավորների թիվը 2-ն էր` ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը և ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, այնինչ Ազգային ժողովի պատգամավորների թիվը 131 է։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչով դիմեց իրենց աշխատասենյակներում աշխատող պատգամավորներին գալ նիստերի դահլիճ։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու