«Ժողովուրդ». Սիրիահայերին առնչվող միջադեպերի հետ կապված նախարարը զանգահարել է Վլադիմիր Գասպարյանին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ սիրիահայերին առնչվող քրեածին միջադեպերի հետ կապված ինքն անմիջապես զանգահարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով էլ գործերը վերցրել է իր հսկողության տակ:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 27-ին Երեւանում սիրիահայ ընտանիքի հոր, եղբայրների եւ «Մանանդ» տաքսի ծառայության հիմնադիր Քաջիկ Կարապետյանի որդու միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել: Տաքսի ծառայության հիմնադրի որդին' Արթուրը, ընկերների հետ միասին դաժան ծեծի էր ենթարկել նույն հասցեում ավտոտեխսպասարկմամբ եւ պահեստամասերի վաճառքով զբաղվող Արմենակ Բրուտյանին եւ նրա երկու որդիներին: Խնդրի առնչությամբ Բրուտյանները նամակ էին գրել Սփյուռքի նախարարությանը եւ նշել, թե դժգոհ են հայաստանյան պայմաններից, ոստիկանության աշխատանքից:
Իսկ Արմավիրի մարզում էլ ինչ-որ մարդիկ հարձակվել էին ավտոմասերի վաճառակետի վրա ու սպառնացել սփյուռքահայ խանութպանին: Կռվի շարժառիթն ընդամենը 15 հազար դրամանոց կողպեքն էր եղել, որի հետեւանքով Միշել Սարկոյանն ու ընտանիքի անդամներն անասելի վախեցել էին, երեխան նույնիսկ գիշերները չէր քնում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու