«Հրապարակ». «Ժառանգությունը» ևս հանդիպելու է Ծառուկյանի հետ
Հայկական Մամուլ
«Ժառանգությունը» մասնակցելո՞ւ է Ծառուկյանի մոտ կայացող հանդիպումներին, հրավերն ստացե՞լ եք, եթե այո, ե՞րբ է այն տեղի ունենալու' հարցրինք ԱԺ «Ժառանգության» ֆրակցիայի ղեկավար Ռուբեն Հակոբյանին: «Մենք, այո, հանդիպելու ենք, այս պահին քննարկվում է «երբ»-ի եւ «որտեղ»-ի խնդիրը»: Ձեզ համար էակա՞ն է որտեղ, չե՞ք ուզում գնալ «կանյաչնի»: «Չեմ կարծում, թե դա այդքան էական է»: Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելո՞ւ է հանդիպմանը: «Մենք քննարկում ենք նաեւ հանդիպման ձեւաչափը»:
Էն անգամ` նախագահական ընտրություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանին հրավիրեց, դուք ելաք-գնացիք «կանյաչնի»: Փաստորեն, դուք եք գնում, Ծառուկյանը չի գալիս: «Որեւէ լուրջ բան չեմ տեսնում այդտեղ, զուտ տեխնիկական պահ է»: Կարծում եք կկոնսոլիդացվե՞ք իրենց հետ: «Կարծում եմ»: Իսկ կարո՞ղ է հանդիպման ժամանակ լինեն հարցեր, որոնք ձեր կամ Իվանիշվիլի-Ծառուկյանի համար անընդունելի կլինեն. իրենք, օրինակ, չեն ուզում լսել Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին: «Նման հարցերից կարելի է խոսել միայն հանդիպումից հետո»: Այսինքն' հանդիպմանը դուք անպայման բարձրացնելո՞ւ եք Սերժ Սարգսյանի հրաժարականի խնդիրը: «Մենք կբարձրացնենք այն հարցերը, որոնք անհրաժեշտ կհամարենք»:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու