«Ժողովուրդ». Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ ինքը 39 տարի աշխատում է, բայց ապրում է 30 քմ տան մեջ
Հայկական Մամուլ
Ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր պաշտոնական հայտարարագրում նաեւ խորհդային ռուբլիների մասին է նշել: Ինչո՞ւ եք հաշվարկել նաեւ գոյություն չունեցող փողերը: «Ժողովուրդ»-ի այս հարցին նախարարը պատասխանեց. «Այն, ինչ կուտակել եմ, իմ արդար քրտինքով եմ կուտակել: Եկեք չմոռանանք, որ այսօր պետական բյուջեից տարեցներին որոշակի փոխհատուցում է տրվում սովետական ռուբլու դիմաց:
Վաղը-մյուս օրն էլ կասեին, որ ունեիր, ինչո՞ւ չէիր հայտարարագրել»: Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ ինքը 39 տարի աշխատում է, բայց ապրում է 30 քմ տան մեջ: «Ապրում եմ համեստ կյանքով, հիմա էլ խնայում եմ միջոցներ, որպեսզի կարողանամ մի հարմարավետ բնակարան գնել, որովհետեւ իմ ունեցածը 30 քառակուսի մետր մակերեսով ոչ շատ հարմարավետ մի բնակարան է»:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու