«Ժողովուրդ». Հայաստանում ունենք գրանցված 75 կուսակցություն
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարարությունից պարզել, թե վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում քանի կուսակցություն է գրանցվել և նույն ընթացքում քանիսը լուծարվել: Մեզ փոխանցված պաշտոնական պատասխանում նշվում է, որ «2014 թվականի մարտի 11-ի դրությամբ ունենք գրանցված 75 կուսակցություն: 2009 թվականին գրանցվել է 1 կուսակցություն, 2011-ին՝ 4 կուսակցություն, 2012-ին՝ 3 կուսակցություն, 2013-ին՝ 3 կուսակցություն:
2009 թվականից մինչեւ 2014 թվականը լուծարվել է 8 կուսակցություն»: Այսպիսով' կարելի է արձանագրել, որ կուսակցական բիզնեսը քաղաքականության մեջ այլևս եկամտաբեր չէ: Նախկինում սնկի պես աճող մարդ-կուսակցությունների պահանջարկը նվազել է: Փոխարենը մեր օրերում ձևավորվել է քաղաքական նոր բիզնես մշակույթ. տեղից վեր կացողը ինտերնետային կայք է բացում: Այդպես և′ իրեն է մատուցում՝ իբրև հայտնի գործիչ, և′ գումար վաստակում տարբեր ճանապարհներով՝ հընթացս պղտորելով ազատ խոսքի մասին պատկերացումները:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու