Համոզված եղեք, որ Ուկրաինան կստանա մեր ուժեղ աջակցությունը. Օբամա
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին և վստահեցրել նրան, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի ժողովրդին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Համոզված եղեք, որ դուք կստանաք մեր ուժեղ աջակցությունը»,-լրագրողներին ասել է Օբաման` հանդիպում-քննարկումից հետո:
Օբաման հայտնել է նաև, որ ԱՄՆ-ն ստիպված կլինի անել այնպես, որ Ռուսաստանը վճարի իր գործողությունների համար և հավաստիացրել, որ ԱՄՆ-ն պատրաստ են երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, ստեղծված իրավիճակը խաղաղ բանակցային գործընթացով լուծելու համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները սրվել էին Ուկրաինայում տիրող իրադարձությունների պատճառով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)