ԱՄՆ-ի Օհայոյի նահանգում 50 ավտոմեքենա է բախվել, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ
ԱՄՆ
Երեք մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի հետևանքով, որը մարտի 12-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ի Օհայոյի նահանգում: Տոլեդո և Քլիվլենդ քաղաքների միջև ընկած ավտոճանապարհի հատվածներից մեկում բախվել են շուրջ հիսուն մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ, տեղեկացնում են տեղական իշխանությունները:
Վթարի պատճառ են դարձել եղականակային բարդ պայմանները. Օհայոյում սաստիկ ձյուն էր տեղում: Մայրուղին, որտեղ տեղի է ունեցել վթարը, փակվել է չորս ժամով:
Վթարի հետևանքները վերացված են:
Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, 2014 թվականին ԱՄՆ-ում ձմեռն առանձնապես խստաշունչ էր: Ցրտերն ու ձյունամրրիկները հասել էին նույնիսկ հարավային նահանգներ, որտեղ խիստ հազվադեպ է նման եղանակ դիտվում: Փակվում էին դպրոցներ, չեղյալ էին հայտարարվում ավիաչվերթներ, իսկ ճանապարհներին իսկական քաոս էր տիրում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)