Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի կարևորությունը` Հայաստանի և Արցախի համար

Քաղաքական

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ինչպես Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), այնպես էլ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնական Անջեյ Կասպրչիկը:

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի ներկայիս իրադրությունը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդես է եկել մի ուշագրավ հայտարարությամբ, որ Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հարցով հաշտության պայմանագիր կնքել, բայց որոշ նախապայմաններով. «Պաշտոնական Բաքուն պատրաստ է ստորագրել բազմակողմ խաղաղության պայմանագիր»,-ասել է Մամեդյարովը:

Լուրեր.com-ի զրուցակիցն է փորձագետ Տիգրան Աբրահամյանը.

-Ինչպե՞ս կմեկնաբանեք, Մամեդյարովի հայտարարությունը «խաղաղության պայմանագրի» մասին:

-Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսում է Ադրբեջանի` մի պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին, որն իրականում գոյություն չունի: Ինչպե՞ս է Ադրբեջանում պատրաստվում ստորագրել մի պայմանագիր, որը ոչ մշակվել է, ոչ էլ քննարկվել: Ադրբեջանը նույնիսկ իր համաձայնությունը չի տվել «Հիմնարար սկզբունքների» փաստաթղթին: Նախատեսված էր, որ «Հիմնարար սկզբունքների» մասին փաստաթուղթը Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ստորագրելուց հետո, այն պետք է ներկայացվի արցախյան կողմին և միայն նրա համաձայնությունից հետո, միջնորդները պետք է անցնեին Խաղաղության մեծ պայմանագրի մշակմանը' հետագայում կողմերին ներկայացնելու նպատակով, սակայն Ադրբեջանը հետ կանգնեց փաստաթղթի ստորագրումից:

Իրականում Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե կառուցողական է տրամադրված ու պատրաստ է ջանքեր գործադրել` բանակցություններում առաջընթաց գրանցելու համար: Սակայն, իրականում Ադրբեջանն ամեն ինչ անում է պրոցեսը տապալելու համար, որի ամենավառ օրինակը 2011 թվականի Կազանյան հանդիպումն է, որտեղ նախատեսված էր «Հիմնարար սկզբունքների» մասին փաստաթղթի ստորագրումը, սակայն ադրբեջանական կողմը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվեց փաստաթղթի ստորագրումից:

-Երեկ տեղի է ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձել է Ջեյմս Ուորլիքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք համանախագահի գնահատականն ու հայտարարությունը:

-Համանախագահների հանդիպումները երկու երկրների ԱԳ նախարարների ու նախագահների հետ պարբերական բնույթ են կրում և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը, որպես կանոն, բավականին «ժլատ» է լինում: Վերջին հանդիպման հետ կապված ամերիկացի համանախագահը, ով, ինչպես հայտնի է, բավականին ակտիվ է Թվիթերում, արդեն իսկ արտահայտել է իր կարծիքը: «Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները փաստում են, որ Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման Լեռնային Ղարաբաղի հարցում»,-ասել է Ուորլիքը:

Սա նշանակում է, որ միջնորդները նվազագույնը համոզվել են, որ Հայաստանի ջանքերը` ուղղված ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, անկեղծ են: Միևնույն ժամանակ, պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն այն մեկնաբանություններին, որոնք հնչում են համանախագահների կողմից, այլ նրանց, որոնք չեն արտահայտվում: Եթե ուշադրություն դարձնեք համանախագահների ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը ու դրան հետևած արձագանքներին, ապա պարզ է դառնում` այդ հանդիպումից հետո համանախագահներն առանձնապես արտահայտելու բան չեն ունեցել:

-Այս օրերին Ղրիմում ծավալվող իրադարձությունները լարված իրավիճակ են ստեղծել նաև տարածաշրջանում: Բազմիցս են համեմատականներ անցկացվում ԼՂՀ-ի և Ղրիմի միջև: Ղրիմի հարցի ցանկացած հանգուցալուծում ի՞նչ ազդեցություն կունենա ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացի վրա:

-Այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, պարզորոշ ցույց տվեց, որ Ուկրաինան աշխարհում ձախողված երկրների շարքում է: Որքան էլ փորձեն «Մայդանը» ներկայացնել որպես ակտիվ, իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող քաղաքացիների կամքի արտահայտման վայր, պետք է խոստովանել, որ իրականում իշխանափոխության ուղղված պայքարում բացակայում էր պետության գաղափարը: Երկուստեք պայքարի արդյունքում տրորվեց պետությունն ու նրան խորհրդանշող բոլոր ատրիբուտները: Այդ պայքարի էֆեկտիվության գնահատման համար պետք է առաջին հերթին դիտարկել այն հետևանքները, ինչը ծնեց այդ իշխանափոխությունը ու այն գինը, ինչը վճարել ու վճարելու է ուկրաինացի ժողովուրդը:

Ղրիմում ստեղծված իրավիճակն ու հանրաքվեի գործընթացն առիթ դարձան, որպեսզի այն համեմատականության մեջ դրվի Արցախի հետ, մասնավորապես, նախադեպային իմաստով: Իրականում Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրացման նախադեպերի պակաս աշխարհում չկա. Կոսովո, Հարավային Սուդան… այս երկրների շարքը կարելի է շարունակել, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, այդ թվում` քաղաքական առումով, ինչը ամենից կարևորն է: Այստեղ առավել կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից ՌԴ նախագահը, ով քիչ ազդեցություն չունի միջազգային գործընթացների վրա, հայտարարում է, որ տվյալ տարածքում ապրող մարդիկ իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը: Այո, ՌԴ նախագահն իրավացի է, հենց այդպես էլ ժամանակին վարվել են արցախցիները` հանրաքվեի միջոցով որոշել` թե ինչպես և որ ուղղությամբ շարժվեն:

Հայաստանի ու Արցախի համար կարևոր է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները հնարավորինս արագ կարգավորվեն` երկխոսության շրջանակներում: Պետք է այնպիսի քաղաքական լուծում գտնվի, որը հնարավորինս արագ կապահովի կայուն Ուկրաինա. առաջին հերթին հենց դա է կարևոր` ինչպես մեր ռեգիոնի, այնպես էլ Հայաստանի ու Արցախի համար:

Գայանե Համբարձումյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված