Եվրոպայի առաջնություն. Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը հայտնի է
Սպորտ
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց, որ արդեն հայտնի Է ապրիլի 3-ին Ֆինլանդիայի Վանթաա քաղաքում մեկնարկող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի թիմի կազմը:
Ըստ քաշային կարգերի մրցագորգ դուրս կգան Գարիկ Բարսեղյանը՝ 57կգ, Նարեկ Սանոյանը՝ 61կգ, Գրիգոր Գրիգորյանը՝ 70կգ, 74կգ քաշային կարգում հայ ըմբիշ հայտավորված չԷ, Մուսա Մուրթուզալիեւը՝ 84կգ, Էդգար Ենոքյանը՝ 96կգ եւ Անդրանիկ Գալստյանը՝ 120կգ: 65կգ քաշային կարգում հանդես եկող աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը վնասվածք ունի, եւ նրան կփոխարինի Արթուր Բաղդասարյանը:
Բաղդատյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ավարտում Է ուսումնամարզական հավաքները Հայաստանում եւ մարտի 18-ին կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկից ոչ հեռու գտնվող «Ստայկի» մարզաբազա, որտեղ Բելառուսի եւ մի շարք այլ երկրների հավաքականների հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի եւ դրանից հետո կմեկնի Ֆինլանդիա:
Հավաքականի բոլոր մարզիկները ներկայումս գլխավոր մարզչի տրամադրության տակ են' բացառությամբ Գալստյանի, ով կմասնակցի նաեւ ԱՄՆ-ում կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը եւ այնուհետեւ կմիանա թիմին: Այս մրցաշարում Հայաստանի հավաքականը ներկայացված Է հիմնականում երկրորդ կազմով:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու