Ինձ զանգահարեցին Հայաստանի հավաքականից և ասացին` իմ խաղը դուր է եկել իրենց. Մինոսյան
Սպորտ
Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» նորեկ Արթուր Մինոսյանը sovsport-ի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի հավաքականին և իր ազգանվանը:
«Որպես կանոն` հայկական ազգանուններն առաջանում են անուններից: Իմ դեպքում` Մինաս անունից: Ժամանակին ինձ նույնպես հետաքրքիր էր` ինչու Մինոսյան, այլ ոչ թե Մինասյան: Հարցրի ծնողներիս և նրանք ասացին, որ անձնագրային բաժնում սխալմունք է եղել, երբ իմ ազգի նախորդները փոխել են անձնագրերը։ Դրանից հետո շարունակել են գրվել Մինոսյան: Նախորդ երկուշաբթի՝ «Վոլգայի» և «Ամկարի» միջև հանդիպումից անմիջապես հետո ինձ զանգահարեցին Հայաստանի հավաքականից և ասացին` չնայած թիմի խոշոր հաշվով պարտությանը, իմ խաղը դուր է եկել իրենց և հավելեցին, որ ձմեռային հավաքի ընթացքում ինձ լավ եմ դրսևորել: Այդ պատճառով էլ ղեկավարությունը հետաքրքրված է այն բանով, որ մոտ ապագայում ինձ տեսնի Հայաստանի հավաքականում»,- նշել է ֆուտբոլիստը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու