Մերկելը սպառնում է Մոսկվային
Աշխարհ
Եթե Ռուսաստանը «պատրաստակամություն չդրսևորի օժանդակելու Ուկրաինայի ճգնաժամի լուծմանը և ստեղծված լարված իրադրության լիցքաթափմանը», «եթե մոտ ժամանակներս այդ ուղղությամբ արդյունքներ չլինեն», ապա մարտի 17-ին Եվրամիությունը որոշում կընդունի Ռուսաստանի դեմ երկրորդ շարքի պատժամիջոցների սահմանման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մարտի 13-ին կառավարության հայտարարությամբ հանդես գալով Բունդեսթագում:
Նրա խոսքով՝ երկրորդ փուլը ներառում է ոչ միայն Ուկրաինայում իրադրության ապակայունացման համար պատասխանատու անձանց Արևմուտք ուղևորությունների սահմանափակում և բանկային հաշիվների սառեցում, այլև հրաժարում Եվրամիություն-Ռուսաստան գագաթնաժողովի անցկացումից:
Իսկ եթե Ռուսաստանը հետագայում էլ ապակայունացնի իրադրությունը և հրաժարվի բանակցություններին մասնակցելուց, ապա հարկ կլինի սահմանել երրորդ շարքի պատժամիջոցներ, որոնք «կվերաբերեն տնտեսական համագործակցությանը»,-նշել է Անգելա Մերկելը: «Ոչ ոք դա չի ցանկանում»,-ընդգծել է նա: «Սակայն մենք նման պատժամիջոցների պատրաստ ենք և կկիրառենք դրանք, եթե դա անխուսափելի դառնա»,-ասել է ֆեդերալ կանցլերը:
«Անհրաժեշտ է գտնել «Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ լուծում»,-ընդգծել է նա: «Այդ ճգնաժամը ռազմական ճանապարհով չի լուծվի»,-հավելել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու