Մի կարծեք, որ մենք պարոն Ծառուկյանի միանձնյա որոշումով ենք առաջնորդվում. Արագած Ախոյան
Քաղաքական
«Բոլորդ էլ գիտեք, հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանը մեր առաջնորդն է, մեր կուսակցության առաջնորդը և, բնականաբար, համամասնականով ընտրված ցանկացած պատգամավոր պետք է առաջնորդվի տվյալ կուսակցության որոշումների շրջանակներում»: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն` անդրադառնալով այն հարցին, թե ինչով է պայմանավորված որոշ հարցերի շուրջ նրա և խմբակցության ակտիվությունը և արդյո՞ք դա կոնկրետ Գագիկ Ծառուկյանի հրահանգով չի արվում:
Արագած Ախոյանի խոսքով՝ ցանկացած հարց իրենց մոտ քննարկվում է խմբակցության նիստերի ժամանակ: «Բնականաբար, մեծասնության կողմից ընդունվող բոլորը որոշումները մեզ համար օրենք են: Դուք մի կարծեք, որ մենք պարոն Ծառուկյանի միանձնյա որոշումով ենք առաջնորդվում: Մենք մեր որոշումները կայացնում ենք կոլեգիալ խորհրդակցության արդյունքում»,-ասաց Ախոյանը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու