Անգլիայի արքայազնը ներկայացրել է հարսնացուին (լուսանկարներ)
Հասարակություն
Օրերս բրիտանական գահի սկանդալային ժառանգորդը պաշտոնապես հանրությանն է ներկայացրել իր հարսնացուին` Կրեսիդա Բոնասին: Զույգը ներկա է գտնվել «We Day UK» կազմակերպության բարեգործական համերգին, որն օրերս կայացավ Ուեմբլիի մարզադաշտում: Միջոցառման շրջանակներում Հարրին 12 հազար մարդուց բաղկացած ուսանողական լսարանի առջև: Բրիտանական երիտասարդության սիրելիին լսում էին ոչ միայն բոլոր ուսանողները, որ այդ օրը հավաքվել էին Ուեմբլիի մարզադաշտում, այլև նրա 24-ամյա հարսնացուն` Կսեսիդա Բոնասը, որ առաջին անգամ էր հանրությանը ներկայանում որպես արքայազնի պաշտոնական հարսնացու: Համերգի ամբողջ ընթացքում զույգը սիրախաղ էր անում, ողջագուրվում և ամեն կերպ ցուցադրում իր նուրբ զգացմունքները, որից, իհարկե, օգտվեցին այնտեղ ներկա գտնվող լուսանկարիչները:
Համերգից հետո Հարրին և Կրեսիդան ներկա գտնվեցին նաև Անգլիայի և Ուելսի միջև կայացած ռեգբիի խաղին:
Անգլիայի արքայազնի պաշտոնական հայտնությունն իր ընկերուհու հետ վկայում է այս մասին, որ նրանց հարաբերությունները անցում են կատարել նոր, ավելի լուրջ մակարդակ: Շատ հնարավոր է, որ շուտով սպասվում է ևս մեկ աղմկոտ միապետական հարսանիք: Մնում է մեկ հարց. կսիրե՞ն արդյոք բրիտանացիները Կրեսիդային այնպես, ինչպես սիրեցին արքայազն Ուիլյամի կնոջը' հմայիչ և ժպտադեմ Քեյթ Միդլթոնին:


























































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու