Քաղաքաշինության նախարարը տեղափոխվել է հիվանդանոց
Հասարակություն
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում` հերթական հետազոտություններն անցնելու նպատակով: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը նշեց, որ նախարարը հիվանդանոցում չի մնալու, այլ պարզապես պրոֆիլակտիկ զննություն է անցնում: Թադևոսյանի ախտորոշումը պարզ կլինի ավելի ուշ:
Նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ վերջինս արդեն երկու օր է, ինչ այցելում է «Նաիրի» բժշկական կենտրոն: «Նա միաժամանակ նաև աշխատանքի է գալիս: Նրա առողջության հետ կապված արտառոց բան չկա»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու