Միշտ պատրաստ եմ պաշտոնս լքելուն. Վալերի Կարպին
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատասխանել է այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանի գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո, լքել իր պաշտոնը:
Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբը գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում նվազագույն հաշվով զիջեց «Տոսնոյին» և լքեց պայքարը:
«Պատրաստ եղել եմ, պատրաստ եմ և պատրաստ կլինեմ: Այսպիսին է մարզչի աշխատանքի առանձնահատկությունը: Աշխատանքից ազատումը կարող է լինել ցանկացած օր»,-մարզչի խոսքը մեջբերում է «Спорт-экспресс»ը:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք «Անժիի» հետ խաղին մարզիկները կնախապատրաստվեն առանց մարզաբազան լքելու, Կարպինը նշել է, որ Մախաչկալայի թիմի դեմ պայքարին ֆուտբոլիստները կնախապատրաստվեն սովորական ռեժիմով:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու