Քաղաքապետարանում տեղյակ չեն, թե ինչ «քաղաքաշինության նիստ»-ի մասին էր խոսում Մերուժան Տեր-Գուլանյանը (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
Երեկ «Երկրի հարցը» հաղորդման տաղավարում հյուրընկալված հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը հայտարարեց, որ Մաշտոցի պուրակի հարցը լուծվել է «քաղաքաշինության նիստում» և որ պուրակի կառուցապատումը դադարեցվելու է: Այդ տեղեկությունների հավաստիությունը փորձեցինք ճշտել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից:
«Այդ ի՞նչ նիստ է... ես չգիտեմ, ճիշտն ասած, ինչի մասին է գնում խոսքը: Քաղաքաշինության խորհորուդ կա քաղաքապետին կից, բայց այդ խորհուրդը նիստ չի արել, դա միանգամից ասում եմ: Իսկ այդ քաղաքաշինության խորհրդում Մերուժան Տեր-Գուլանյանը ներգրավված չէ։ Ես, ախր, չգիտեմ ինչի մասին է խոսքը, Մերուժան Տեր-Գուլանյանը ի՞նչն է հիմք վերցրել, ի՞նչի հիման վրա է դա ասել...», - Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց վարչության պետը:
Նրա խոսքերով` կրպակները Մաշտոցի պուրակում տեղադրվելու են, բայց «Հին Երևան» նախագծի ավարտից անմիջապես հետո` ապամոտաժվելու:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում