Մեր դեմ պայքարում հեշտ չի լինելու. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի մոռացել մրցաշրջանի առաջին մասում Մյունխենգլադբախի «Բորուսիայից» կրած պարտությունը:
«Թեպետ մենք չենք կարող հույս կապել մեր հիմնական ֆուտբոլիստների հետ (այս խաղին չեն մասնակցելու Մխիթարյանը և Ռոյսը), բայց դա չի նշանակում, որ մեր դեմ պայքարում հեշտ է լինելու: Նախորդ խաղից հետո ես շատ էի ցանկանում տեսնել այս խաղը»,-Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:
Բունդեսլիգայի 25-րդ տուրից առաջ Յուրգեն Կլոպի սաներն զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Նրանք ունեն 48 միավոր: Թիմերի միջև հանդիպումը կկայանա մարտի 15-ին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու