Հրդեհ է բռնկվել «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանի չշահագործվող պահեստում
Արտակարգ Պատահար
Սևանի փողոցում' «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող պահեստում, մարտի 14-ին' ժամը 12.03-ին, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ի «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանին պատկանող չշահագործվող պահ եստում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.17-ին, մարվել' 12.28-ին: Այրվել են պահեստի տարածքում գտնվող օժանդակ շինության տանիքի փայտյա կառուցատարրերը, հատակը և կուտակված աղբ (15 քմ):


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու