Լուսինե Երնջակյանի «Անտեր ground» հոռետեսական կատակերգությունը կներկայացնի գարնանային Երևանը
Գիտություն և Մշակույթ
Լուսինե Երջնակյանի «Անտեր ground» հոռետեսական կատակերգության պրեմիերան տեղի կունենա մարտի 14-ին և 15-ին Երեւանի պետական կամերային թատրոնում: Ներկայացումը նախանշված էր փետրվարի 23-ին, սակայն այն հետաձգվել էր տեխնիկական պատճառներով: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լուսինե Երնջակյանը նշեց, որ ներկայացումն իր տեսակով երիտասարդական է, քանի որ ներգրավված են երիտասարդներ, թատերական նոր սերունդ:
«Ես գոհ եմ ստացված արդյունքից, քանի որ ներկայացումը ստացվել է շատ գունեղ, գարնանային, գեղեցիկ: Այն կներկայացնի գարնանային Երևանը»,- պատմեց Երնջակյանը:
Դեռևս 1998-ին հոր' Արա Երնջակյանի բեմադրությամբ և հեղինակած պիեսի հիման վրա ստեղծված այս ներկայացումը թատերախաղ է՝ նվիրված տուֆազարդ Երևան քաղաքին։ Սակայն իր տարբերակում Լուսինեն նորովի է մեկնաբանում և ներկայացնում պիեսը:
«Ինձ հաճախ ասում են` բայց չէ՞ որ այս ներկայացումն արդեն բեմադրվել է: Ես պատասխանում եմ, որ վերցրել եմ պիեսը, սակայն սա բոլորոիվին ուրիշ ներկայացում է, ուրիշ կազմով»,- պարզաբանում է բեմադրիչը` հավելելով, որ ներկայացման մեջ նաև մատնանշվում են այն ուղիները, որոնց միջոցով հնարավոր կլինի ետ բերել մայրաքաղաքի երբեմնի մթնոլորտը:
Երիտասարդ, բայց իր ձեռագրով թատերական աշխարհում արդեն հայտնի բեմադրիչի վերջին աշխատանքը 2013 թ. աշնանը հանրության դատին ներկայացրած «Կախարդական պարահանդես» մանկական ներկայացումն էր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)