«Բավարիայի» նախագահը հեռացավ պաշտոնից և դատապարտվեց ազատազրկման
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը կլքի իր պաշտոնն այն բանից հետո, ինչ դատարանը նրան դատապարտեց 3,5 տարվա ազատազրկման:
62-ամյա Հյոնեսը հրաժարվել է դատարանի որոշումը բողոքարկելուց: Հիշեցնենք, որ նախագահը մեղադրվում է հարկեր վճարելուց խուսափելու և 28,5 մլն եվրո թաքցնելու մեջ:
«Ես խնդրեցի փաստաբաններին չսկսել բողոքարկման գործընթացը: Ավելին, ես անմիջապես լքում եմ ակումբի նախագահի պաշտոնը: Ամբողջ սրտով շնորհակալ եմ երկրպագուներին` աջակցության համար»,-Հյոնեսի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Հյոնեսը մյունխենյան ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009 թ-ից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն