Պարալիմպիկ խաղեր. Մհեր Ավանեսյանը 34-րդն է
Սպորտ
Լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը զբաղեցրել Է 34-րդ տեղը ոլորավայրԷջք մրցաձևում Սոչիում ընթացող ձմեռային պարալիմպիկ խաղերի լեռնադահուկային սպորտի մրցումների ընդհանուր հաշվարկում:
Մրցման երկրորդ փորձում ցույց է տվել 1,18,33 րոպե արդյունք, իսկ երկու փորձերի ընդհանուր հաշվարկում՝ 2,30,34 րոպե: Առաջին փորձից հետո Ավանեսյանը զբաղեցնում էր 41-րդ տեղը:
Հայ մարզիկը 52 վայրկյան է զիջել մրցաշարի հաղթողին՝ ռուս մարզիկ Ալեքսեյ Բուգաեւին:
Ավանեսյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր այս մրցումներում:
Սոչիի պարալիմպիկ խաղերը կավարտվեն մարտի 16-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն