Շատերի կողմից չընդունված արվեստի գործեր (ֆոտո)
Հասարակություն
Այս քանդակների հեղինակը` Ֆիլիպ Ջեքսոնը, միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն ունեցող քանդակագործ է: Ջեքսոնի ոգեշնչման աղբյուրը ավելի վաղ դարաշրջաններն են և հիմնականում բարոկկոն` իրենց բնորոշ առօրյայով, հայտնի և անհայտ մարդկանցով, որ արտահայտվում է նաև քանդակների անվանումներում` «Սկարլատտին», «Չիմարոզայի երգեցողությունը», «Հովհաննես Պապը», «Սարաբանդա», «Վերջին պարահանդեսը» և այլք: Մարդու հոգեվիճակը մարմնի լեզվի միջոցների հմուտ օգտագործման շնորհիվ փսխանցելու նրա ունակությունը լեգենդար է: Շոտլանդացի արվեստագետի` թատերայնորեն հանելուկային և անչափ էլեգանտ գործերը, որ ստացել են «լակոնիկ էսթետիկա» բնորոշումը, հագեցած են խորը դրամատիզմով:






























































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն