«Ժողովուրդ». «Դ!եմ եմ» շարժման նկատմամբ վախ կա
Հայկական Մամուլ
ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» նիստից հետո «Դեմ եմ»-ի ակտիվիստ Գեւորգ Գորգիսյանը երեկ հայտնել է, որ նիստում քննարկել են մարտի 22-ին տեղի ունենալիք հանրահավաքի հետ կապված հարցեր: Նա ընդգծել է, որ չնայած դրան` շարժումը չի քաղաքականացվում: Անդրադառնալով ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի` շարժումն ուղղորդելու մասին հայտարարությանը, ակտիվիստն ասել է. «Բացառվում է, քանի որ մեր շարժման նկատմամբ արդեն վախ կա, այդ պատճառով էլ փորձում են նման պիտակներով վարկաբեկել»:
Իսկ ակտիվիստ Դավիթ Մանուկյանը նշել է, որ եթե մարտի 28-ին ՍԴ-ն չբավարարի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի բացառման հայցը, իրենց պայքարը նոր կզգացվի:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու