«Հրապարակ». Տեղի է ունեցել գազի հարցով հանձնաժողովի հերթական նիստը
Հայկական Մամուլ
Երեկ տեղի է ունեցել գազի հարցով հանձնաժողովի հերթական նիստը, ճշտվել են 4 ենթախմբերի հարցաշարերը, համեմատել են իրար հետ՝ կրկնություններից խուսափելու համար: «Ընդհանուր դաշտն արդեն ձեւավորվում է»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Սակայն հստակ ժամանակացույց չի հաստատվել, թե շաբաթը քանի նիստ է հրավիրվելու:
Օրակարգը բավական ընդգրկուն է. մինչեւ ընդդիմության առաջ քաշած վերջնաժամկետը՝ մայիսի վերջը, կհասցնե՞ք: «Եկեք առայժմ չանդրադառնանք, դեռ սկիզբն է, եւ չխոսենք՝ կհասցնենք, թե ոչ»,- հորդորել է նա: Հաջորդ նիստը կլինի երկուշաբթի: Հիշեցնենք, որ խմբերում ուժերը ներկայացված են հավասարաչափ՝ մեկական ընդդիմադիր եւ իշխանական ներկայացուցիչներից:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու