Ֆրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Սոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Ողբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Կիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնին Համբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունը ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողի 

«Հրապարակ». Աննախադեպ զվարճալի իրադարձություն. ԲՀԿ-ի՝ Ֆեյսբուքում հայհոյող, հաստիքով աշխատող ֆեյքերը կենդանություն են առել

Հայկական Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթի և «1in.am»-ի խմբագրությունների առջև երեկ տեղի է ունեցել աննախադեպ զվարճալի բան: Մի խումբ կուշտ փորերով երիտասարդներ այս խմբագրությունների առջև ինքնաբուխ դհոլ են խփել՝ այդպիսով արտահայտելով իրենց ցասումն առ նշված լրատվամիջոցների խմբագիրներ: Ենթադրություններ եղան, որ նրանց ակցիա անելու դրդապատճառը ՀԱԿ-ԲՀԿ «կոնսոլիդացիային», մասնավորապես Գագիկ Ծառուկյանին ուղղված քննադատությունն է, որն այն աստիճան է խոցել, որ ԲՀԿ-ի՝ Ֆեյսբուքում հայհոյող, հաստիքով աշխատող ֆեյքերը կենդանություն են առել ու «գաղափարական» հակառակորդների դեմ պայքարը տեղափոխել փողոց:

«Դհոլ, դհոլ» վանկարկումներով, դհոլ զարկելով, փուչիկներով շարժվել են նշված խմբագրություններ: Մոտ 50 հոգանոց անսամբլին առաջնորդել է մի հաստլիկ գանգրահեր տղա: Թե որտեղից են, ինչ են ուզում, և ով է իրենց գլխավորը, ոչինչ չեն խոստովանել: Նրանցից մեկն իրենց անսամբլի միսիայի մասին ասել է, թե ընդամենը գիտի, որ եկել են պայքարելու «դհոլչի պատգամավորների» դեմ, «ոչ կազմակերպություն է, ոչ էլ կազմակերպիչներ կան»,-ասել է մի դհոլչի: ԲՀԿ-ի կամ որևէ ուժի պատկանելու վերաբերյալ որևէ խոստովանություն չեն արել: Դհոլը ձեռքները վերցնելու քաղաքական դրդապատճառների մասին մատնել է թիրախների ընտրությունը, իսկ փաստարկն այն է, որ ինքնաբուխ համերգի մասին առաջինը տեղեկացել է ԲՀԿ-ի սեփական «Կենտրոն» հեռուստաընկերությունը և ուղեկցել նվագախմբի տղաներին:

«Հայկական ժամանակի» թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանն այս միջադեպի մասին խոսեց զարմանքով. «Չիմացանք, թե ովքեր էին ու ինչ նպատակով էին եկել»: Ըստ Հայկ Գևորգյանի նկարագրածի, նրանք եկել, խմբագրության մոտով բավականին անցել են, նրանցից մեկը հուշել է խմբագրության տեղը, հետ են եկել և սկսել դհոլ զարկել: Հարցին, թե արդյո՞ք կապ ունեն որևէ քաղաքական ուժի հետ, Հայկ Գևորգյանն ասաց՝ չգիտեմ, իսկ ԲՀԿ-ի մասնակցության առնչությամբ նշեց այն, որ նվագախմբի տղաներին ուղեկցում էր միայն «Կենտրոն» հեռուստաընկերությունը:

Իսկ «Առաջին» լրատվականի խմբագիր Արման Բաբաջանյանն ասաց. «Կասկած չունեմ, որ դա քաղաքական ակցիա էր լրատվամիջոցի դեմ՝ կոնկրետ ուղղորդված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Մեր աշխատանքը խաթարելու նպատակ էր հետապնդում, ինչն իրենց չի հաջողվել, մենք մեր աշխատանքը շարունակում ենք բնականոն հունով: Լրատվամիջոցի դեմ շատ ծանոթ ձեռագիր էր, նախկինում «Հայկական ժամանակի» դեմ իրենք նման ակցիա էլի էին արել: Դա իշխանությունից չտարբերվող քայլ էր, և կանխատեսելի էր ամեն ինչ»: Բացի կանխատեսելիությունից, պարզել են նաև մասնակիցների քաղաքական պատկանելությունը: «Մասնակիցների մեջ նաև ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի օգնականն էր, այսինքն, իրենց կուսակցության վազող երիտասարդները»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ որևէ պատասխան չեն պատրաստվում տալ, շարունակելու են աշխատել, ինչպես միշտ:

Շարունակությւոնը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Լուսանկարը` «ՀԺ»-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ամենադիտված