«Ժողովուրդ». Թանկացել են առաջին անհրաժեշտության դեղամիջոցները
Հայկական Մամուլ
Հայաստանի դեղերի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են սրտանոթային, արյան բարձր ճնշումն իջեցնող եւ այլ՝ առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ: «Ժողովուրդ»-ը Երեւանի դեղատներում կատարած հարցախույզի արդյունքում պարզեց, որ հիմնականում թանկացել են այն դեղամիջոցները, որոնց պահանջարկը եղանակային կտրուկ փոփոխությունների այս փուլում սովորականից մեծ է: «Մարդիկ չեն կարողանում մի կտոր հացի գումար վաստակել, ուր մնաց դեղ գնեն: Այնքան հուսահատված ու հոգնած են ամեն ինչից, որ չգիտեն, թե ումից ինչ պահանջեն: Իմ վրա են բարկանում»,- «Ժողովուրդ»-ին ասաց դեղատան 31-ամյա աշխատակիցը:
Պարզելու համար՝ արդյոք այս թանկացումներն անբարեխիղճ գործունեության հետեւանք չեն' «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Կառույցի մամլո խոսնակ Գայանե Սահակյանը փոխանցեց. «Կոնկրետ թանկացման հետ կապված կկատարվի ուսումնասիրություն, որից հետո առավել հստակ կտեղեկացնենք իրավիճակի մասին»:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու