«Ժողովուրդ». Վերջին օրերին Սերժ Սարգսյանն «անհետացել էր» հասարակության տեսադաշտից
Հայկական Մամուլ
Վերջին օրերին Սերժ Սարգսյանն «անհետացել էր» հասարակության տեսադաշտից: Նա Մարտի 8-ի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղելուց հետո մարտի 10-ին ընդունել էր Սերբիայի ԱԳ նախարար Իվան Մրկիչին և վերջ:
Դրանից հետո մեկ էլ երեկ հաղորդագրություն տարածվեց նախագահի պաշտոնը զբաղեցնողի ծավալած գործունեության մասին. Ս. Սարգսյանն այցելել էր Առողջապահության նախարարություն, խորհրդակցություն անցկացրել, հընթացս էլ` իր շնորհակալությունը հայտնել Շվեյցարիայի կառավարությանը՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ' 2013 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկելու որոշում կայացնելու մասին: Այնպիսի տպավորություն է, որ իրավիճակի նկատմամբ կորցնելով վերահսկողությունը, Ս.Սարգսյանն այլևս չի ցանկանում որևէ քայլ անել:
Պատահական չէ, որ երեկ նա նախարարության աշխատակիցներին խորհուրդ է տվել. «Պետք է ցանկություն ունենալ աշխատանքդ լավ կատարելու, պետք է ցանկություն ունենալ ծառայելու այն գործին, որի համար ընտրել ես այդ աշխատանքը»:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու