«Ռեալը» «Բարսելոնայի» դեմ դիմակայության բացահայտ ֆավորիտն է. Կամաչո
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոսե Անտոնիո Կամաչոն` անդրադառնալով «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև կայանալիք առաջիկա դիմակայությանը, նշել է, որ մադրիդցիները բացահայտ ֆավորիտ են այդ խաղում:
Նշենք, որ հերթական «կլասիկոն» կկայանա Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում` «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում:
««Ռեալն» այս մրցաշրջանում շատ լավ է խաղում: Նրանք աստիճանաբար բարելավեցին իրենց խաղը: Բացի այդ, ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին թիմին հանգստություն է տալիս: Կարծում եմ, որ ներկայումս «Ռեալը» «Բարսելոնայի» դեմ դիմակայության բացահայտ ֆավորիտն է: Եթե կատալոնացիները պարտվեն, ապա դժվար թե կարողանան վերականգնել բաց թողածը»,-Կամաչոյի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու