Հինգ քաղաք Օլիմպիադա-2022-ի անցկացման հայտ է ներկայացրել
Սպորտ
Կրակովը (Լեհաստան), Օսլոն (Նորվեգիա), Ալմաթին (Ղազախստան), Լվովը (Ուկրաինա) և Պեկինը (Չինաստան) Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) են ներկայացրել 2022 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման հայտեր, հաղորդում են Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցները:
2014 թվականի հուլիսի 7-9-ը ՄՕԿ-ի գործկոմը, աշխատանքային խմբի հաշվետվության հիման վրա կընդունի որոշում, թե ով կշարունակի պայքարն այդ իրավունքի համար:
2015 թվականի հունվարի 7-ին ընտրված քաղաքները պետք է պատրաստեն վերջնական հայտ՝ այն ամրագրելով պետական երաշխիքներով: Փետրվար-մարտին այդ քաղաքներ կայցելի գնահատիչ հանձնաժողովը, որի հաշվետվությունը վճռորոշ կդառնա 2022 թվականի Օլիմպիական խաղերի տանտիրոջ մասին որոշում կայացնելու հարցում:
Որոշումը կհայտարարվի 2015 թվականի հուլիսի 31-ին՝ ըստ Կուալա Լումպուրում (Մալայզիա) ՄՕԿ-ի հերթական նստաշրջանի արդյունքների:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու