«Դ!եմ եմ»-ը նստացույց չի անի (տեսանյութ)
Քաղաքական
Այսօր` մարտի 15-ին, ընդդեմ կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի, հեծանիվներով երթ-ակցիա էին կազմակերպել «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները:
Ակցիայի նպատակն էր կրկին իրազեկել և մոտիվացնել մարդկանց` կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:
Տեղեկություն էր տարածվել այն մասին, որ նախաձեռնության անդամները պատրաստվում էին իրենց պայքարը շարունակել նստացույցի միջոցով: Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում «Դ!եմ եմ»-ի անդամ Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ առաջիկայում նման նպատակ չունեն:
«Նման մտադրություն չկա: Խմբում առաջարկել են տարբեր մարդիկ, բայց դա առաջարկի մակարդակով է եղել, նման բան դեռևս որոշված չէ»,-ասաց մեր զրուցակիցը:
Մանրամասն` դիտեք Լուրեր.com-ի տեսանյութում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու