Ռուսաստանն ընտրել է «Եվրատեսիլի» իր մասնակիցներին
ԱՐԽԻՎ
Երկվորյակներ Մաշա և Նաստյա Տոլմաչևաները կներկայացնեն Ռուսաստանը մայիսին Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում: Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարվել է «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում: Ռուսական «Ռոսիա 1» հեռուստաընկերությունը, որին այս տարի պատկանում են Ռուսաստանի տարածքում երգի մրցույթը հեռարձակելու իրավունքները, առաջին անգամ հրաժարվել է համառուսաստանյան քվեարկությունից: Դեռևս հայտնի չէ, թե 17-ամյա Տոլմաչևվա քույրերը որ երգով են հանդես գալու:
Մաշա և Նաստյա Տոլմաչևաները 2006 թվականի մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթի ռուսաստանյան պատվիրակներն էին: Նրանք երգի մրցույթում զբղեցրել էին առաջին հորիզոնականը: Հաղթանակից հետո տված մամուլի ասուլիսի ժամանակ քույրերը հայտարարել էին, որ երազում են մեկ օր լինել մեծահասակների «Եվրատեսիլում»:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն այս տարի կկայանան մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը' մայիսի 10-ին: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում: Նա կներկայացնի Not Alone երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը' Արամ MP3-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)