Երկու հարցի շուրջ
Քաղաքական
Երեկ` մարտի 14-ին, տեղի է ունեցել ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև կուսակցության ղեկավար մարմինների այլ անդամներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, քաղաքական և ավելի լայն հասարակական շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները: Կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները:
Լուրեր.com-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դրական գնահատեց կայացած հանդիպումը:
«Կարծում եմ` շատ նորմալ հանդիպում էր, ըստ էության, լավ քննարկում տեղի ունեցավ: Երկու հարցի շուրջ մեր մոտեցումները նույնն են: Առաջին հարցը, բնականաբար, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ էր: Մենք երկուսս էլ կարծում ենք, որ իսկապես ծայրահեղ իրավիճակ է, երկրորդն էլ, որ լուծումները պետք է լայն շրջանակով տեղի ունենան, միասնության լայն կոնսոլիդացիայի արդյունքում պետք է լինի: Մնացածն արդեն, կարծում եմ` հետագա խորհրդակցությունների, քննարկումների շրջանակում պարզ կլինի»,-ասաց Մարտիրոսյանը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու