Կյանքից հեռացավ Արտաշես Հովհաննիսյանը
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի թատերական գործիչների միությունը սրտի խոր ցավով տեղեկացնում է, որ երկարատև հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արտաշես Հովհաննիսյանը...
Արտաշես Հովհաննիսյանն իր ստեղծագործական կենսագրությունը սկսել էր Իջևանի ժողովրդական թատրոնում, ապա աշխատել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ բեմադրել էր «Տորեադորների վալսը» , «Մթին պատմություն», «Աշնան արև» և մի շարք այլ ստեղծագործություններ:
Նա Հայաստանում առաջինը ստեղծեց ոչ պետական թատրոն՝ «Նորք» թատրոն-ստուդիան, որը գործեց տևական ժամանակ:
Կյանքի վերջին տարիներին Արտաշես Հովհաննիսյանը ստեղծեց Թեքեյան թատերախումբը: Անվանի բեմադրիչ-մանկավարժը բեմադրություններով հանդես է եկել Երևանի Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան և այլ թատրոններում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)