Շառլ Ազնավուրը ելույթ է ունեցել Թել Ավիվում
Գիտություն և Մշակույթ
Ֆրանսիահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը մարտի 15-ի երեկոյան ելույթ է ունեցել Թել Ավիվի «Նոկիա» համերգասրահում. հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով newsru կայքի իսրայելական ծառայությունը:
Վերջին անգամ Ազնավուրն Իսրայելում համերգ է տվել նախորդ տարի նոյեմբերի 23-ին` նույն համերգասրահում: Այն ժամանակ երգիչը խոստացել էր հանդիսատեսին վերադառնալ համերգով: «Հայերն ու հրեաներն այնքան ողբերգություններ են հաղթահարել, որ եթե մեր ժողովուրդները չսիրեին կյանքը, մենք վաղուց կանհետանայինք: Ես գիտեմ, որ մենք ծնվում ենք մահանալու համար, բայց մինչ այդ պետք է ամբողջ ուժով ապրենք: Ինձ ուղղորդում է ապրելու ցանկությունը»,-ասել էր Ազնավուրն իր նախորդ այցի ընթացքում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
Ազնավուրը պատմել էր, որ աշխարհում ամենից շատ սիրում է ճամփորդել և երգել աշխարհի ամենատարբեր ու հեռու ծայրերում, որովհետև ոչինչ չի հարստացնում, որքան նոր տպավորությունները և այլ մշակույթները: Երգիչը խոստովանել էր, որ նրան շատ հարազատ է իր համերգների մտերմիկ մթնոլորտը, և նա նախընտրում է հանդիսատեսի հետ կիսել թե իր ուրախությունը, և թե խնդիրները: Իր երկարատև կարիերայի ընթացքում Ազնավուրը հասկացել է, որ հանդիսատեսի հետ անկեղծությունը նրան ուժ է տալիս և ուրախացնում ներկաներին` օգնելով ավելի լավ ընկալել իր երգերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)