«Բարսելոնայի» 7:0 հաշվով հաղթանակը և Մեսսիի ռեկորդը (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Օսասունայի» դարպասը:
Կատալոնացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին (18, 63, 88), մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքսիս Սանչեսը (22), Անդրես Ինյեստան (34), Տեյլոն (78), Պեդրո (90):
Հեթ-տրիկի շնորհիվ Լիոնել Մեսսին ռեկորդ սահմանեց` դառնալով կատալոնացիների կազմում պատմության լավագույն ռմբարկու: Արգենտինացին «Բարսելոնայի» կազմում իր գոլերի քանակը հասցրեց 371-ի:
Նախկին ռեկորդը պատկանում է Պաուլինո Ալկանտարային:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու