Վանաձորում փլուզվել է պետական գյուղատնտեսական քոլեջի մարզադահլիճի պատը
Արտակարգ Պատահար
Մարտի 17-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Պետական գյուղատնտեսական քոլեջի չգործող մարզադահլիճի ճակատային պատը. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է քոլեջի չգործող մարզադահլիճի պատը (8x19 մ):
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում քաղաքաշինության, կրթության և գիտության նախարարությունների պատասխանատուները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն