Դերասանները ֆլեշմոբ իրականացրեցին ընդդեմ «պարտադիր կողոպուտի» (լուսանկար)
Հասարակություն
Ինչպես հայտնում է Lurer.com-ի թղթակիցը, այսօր տարբեր թատրոնների դերասաններ Երևանի կենտրոնական հատվածներում գեղարվեստական միջոցառում էին կազմակերպել` ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների:
Լրագրողների հետ զրույցում Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանուհի Տաթև Մելքոնյանն ասաց, որ կապ չունի` պահվող գումարները շոշափելի են, թե ոչ: Դերասանուհու խոսքով` փաստ է, որ կենսաթոշակային պարտադիր վճարները կողոպուտ է, և վստահություն չկա:
Դերասանուհին հավաքվածներից մեկի դրամապանակը խնդրեց և խոստացավ այն վերադարձնել 40 տարի հետո: Այդ կերպ նա զուգահեռներ անցկացրեց իր և պետության արածի միջև:
«Այս նույն քայլը պետությունն անում է մեզ հետ: Ես խոստանում եմ Ձեր դրամապանակը վերադարձնել 40 տարի հետո: Բայց խնդիրն այն է, որ դուք ինձ չեք վստահում»:
Ֆլեշմոբին մասնակցում էին նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամները:
Նշենք նաև, որ իրազեկման ակցիային բավականին մեծ և նկատելի է դերասանների ակտիվությունը:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու