«Ժողովուրդ». Ստեփանավանում ամբողջությամբ թալանել են ոսկու խանութ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մարտի 16-ին Ստեփանավան քաղաքում օրը ցերեկով գողության դեպք է արձանագրվել, ինչի պատճառով ոստիկանները լուրջ ստուգումներ են իրականացրել քաղաք մտնող բոլոր մեքենաներում եւ հակառակը:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երեկ 3 հոգի դիմակավորված մտել են Ստեփանավանի կենտրոնական փողոցում գտնվող հուշանվերների, ոսկու խանութ եւ ամբողջությամբ թալանել: Ըստ ստեփանավանցիների` խանութի աշխատող Բալասանն այդ պահին մենակ է եղել խանութում: Դիմակավորված անձինք կապել են նրա ձեռքերը, իսկ կպչուն ժապավենով՝ բերանը, որպեսզի խանութի աշխատողը չկարողանա օգնություն կանչել: Ինչեւէ, դիմակավորված անձինք թալանելով ողջ խանութը հեռացել են, իսկ մինչ երեկ երեկոյան քաղաքում լուրջ ստուգումներ են իրականացվել: Սակայն հանցագործները դեռ հայտնաբերված չեն:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու